Գրոհայիններն ազատ են արձակել Լիբիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Նաբիլ Էլալեմին, ում առևանգել էին մեկ շաբաթ առաջ: Նախագահին ռազմական անցակետերից մեկում բռնի առևանգել էին սեփական ավտոմեքենայից:
«Էլալեմն ազատ է արձակվել այսօր առավոտյան: Այժմ նա հանգստանում է իր տանը»,- հայտարարել է Լիբիայի ԱՕԿ-ի նախագահի տեղակալ Նուրեդդին էլ-Կրեկշին: