Sunday, 19 07 2026
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։

Այս մասին Հունաստանի pameevro.gr լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն՝ անդրադառնալով հայ-հունական երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և ենթակառուցվածքային ոլորտներում։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները՝ տարածաշրջանային կապակցվածության, եվրոպական ինտեգրման և անվտանգության օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ։

«Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Կոնստանտինոս Խաձիկոնստանտինուի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք Ալեքսանդրուպոլիսի՝ որպես հայկական արտադրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքի, գինիների, հանքային ջրերի և արտահանմանն ուղղված այլ ապրանքների տարանցման և բաշխման կենտրոնի հնարավոր դերը։

Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստն ունի ակնհայտ լոգիստիկ առավելություններ․ այն համադրում է ծովային, ավտոմոբիլային, երկաթուղային և օդային հաղորդակցությունները և նպաստավոր դիրք ունի՝ սպասարկելու ոչ միայն հունական շուկան, այլև Բալկանների և եվրոպական ավելի լայն շուկաների պահանջները»,-նշել է դեսպանը։

Ըստ նրա՝ հաջորդ քայլը համապատասխան հայկական արտահանողներին, հունական դիստրիբյուտորներին, լոգիստիկ օպերատորներին և նավահանգստային կառույցներին մեկ հարթակի շուրջ համախմբելն է՝ առևտրային կենսունակությունը և գործնական փոխադրումների երթուղիները գնահատելու նպատակով։ «Մեր նպատակը քաղաքական մակարդակում ձևավորված փոխըմբռնումը գործնական, բիզնես մակարդակի համագործակցության վերածելն է»,-նշել է Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանն անդրադառնալով Ալեքսանդրուպոլիսում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու ծրագրին նշել է, որ TUMO-ն Հայաստանի ամենահաջողված կրթական և տեխնոլոգիական նախագծերից մեկն է, որ այն կարող է դառնալ չափազանց օգտակար հարթակ Ալեքսանդրուպոլիսի և, ավելի լայն իմաստով, ամբողջ Թրակիայի երիտասարդության համար։

«Քննարկումները ներկայում նախնական ուսումնասիրության փուլում են։ Այնուամենայնիվ, տեղական իշխանությունների կողմից առկա է հստակ հետաքրքրվածություն, և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է նպաստել Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետարանի, TUMO-ի, ինչպես նաև համապատասխան հայկական և հունական կառույցների միջև հաղորդակցության և համագործակցության հաստատմանը»,-նշել է նա։

Դեսպանն անդրադարձել է նաև Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի նահանգապետ պարոն Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել են Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանի ու Հայաստանի մարզերից մեկի, մասնավորապես՝ Շիրակի մարզի միջև գործնական համագործակցության հաստատման հնարավորությունը։

«Այս նախաձեռնության հիմքում ընկած տրամաբանությունը պարզ է․ երկու տարածաշրջաններն էլ սահմանամերձ են, ունեն կարևոր տրանսպորտային ներուժ և տնտեսական զարգացումը դիտարկում են կապակցվածության ընդլայնման համատեքստում։ Բացի այդ, երկու տարածաշրջաններն էլ սահմանակցում են երկու այլ երկրների, որոնցից մեկը՝ Թուրքիան, ընդհանուր հարևան է։ Հենց այս հանգամանքն էլ մեզ համար է՛լ ավելի է բարձրացնում Ալեքսանդրուպոլիսի կարևորությունը, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից և հարաբերությունների կարգավորումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանը, խոսելով TRIPP նախագիծից, նշել է, որ այն  Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ավելի լայն՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է, որի նպատակն է խթանել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության նկատմամբ հարգանքի վրա։

«Մեր համոզմամբ՝ տարածաշրջանային բոլոր տրանսպորտային նախաձեռնությունները պետք է դիտարկվեն ոչ թե որպես մրցակցող նախագծեր, այլ որպես ավելի լայն կապակցվածության ճարտարապետության հնարավոր փոխլրացնող բաղադրիչներ։

Եթե Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունները լիարժեք բացվեն, և ենթակառուցվածքային ծրագրերը զարգանան, Էվրոսը կարող է ձեռք բերել առավել կարևոր դեր՝ որպես Կասպյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Սև ծովի և Էգեյան ծովի միջև առևտրային հոսքերի արևմտյան դարպաս»,-ասել է նա։

Ադրադառնալով Ալեքսանդրուպոլիսի հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծել է, որ ընդհանրապես Էվրոսի մարզում հայկական ներկայությունը երկու երկրների ընդհանուր պատմական հիշողության կարևոր մասն է։

«Տեղական իշխանությունների հետ իմ հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք այս հարուստ ժառանգության առավել համակարգված պահպանման և հանրայնացման կարևորությունը։ Պատմական արխիվների թվայնացումը, մշակութային ժառանգության երթուղու ստեղծումը, թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը կամ հայկական պատմության հետ առնչվող հուշարձանների և վայրերի համապատասխան նշագրումը կարող են լինել չափազանց արժեքավոր նախաձեռնություններ։ Դրանք ոչ միայն կնպաստեն մեր ընդհանուր պատմական ժառանգության պահպանմանը, այլև կխթանեն մշակութային զբոսաշրջությունը Հայաստանից և հայկական սփյուռքից դեպի Էվրոսի մարզ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը։

«ՀՀ կառավարության ստացած մանդատը վերահաստատում է, որ Հայաստանի ժողովուրդն աջակցում է բարեփոխումներին, ժողովրդավարությանը և եվրոպական ուղղությամբ երկրի զարգացմանը»,-նշել է դեսպանն՝ անդրադառնալով ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ուղեգիծին։

«Հայաստանն իր գործընկերային հարաբերությունները չի կառուցում որևէ երկրի դեմ։ Երբ Հայաստանը բախվում է ճնշումների, սահմանափակումների կամ սպառնալիքների, մենք հետևողականորեն աշխատում ենք ամրապնդել մեր դիմակայունությունը, դիվերսիֆիկացնել անվտանգության և տնտեսական ոլորտներում գործընկերությունները, խորացնել համագործակցությունը համախոհ երկրների հետ և պաշտպանել մեր ինքնիշխանությունը դիվանագիտության, բարեփոխումների և պետական ինստիտուտների կարողությունների շարունակական զարգացման միջոցով։

Այս համատեքստում Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության շրջանակներում Հունաստանի ցուցաբերած աջակցությունը, նրա խոր ըմբռնումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին նրա հետևողական հավատարմությունը»,-ավելացրել է դեսպանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում