Անդերս Բրեյվիկի կողմից Ուտոյա կղզում սպանված Տամիտա Լիպորտելիանիի հիշատակին նվիրված կոթողը, ահաբեկության տարելիցի կապակցությամբ, կիրակի օրը բացվել է նրա հայրենի քաղաք Քութայիսում:
Քութայիսի քաղաքապետը հայտարարել է, որ հուշարձանը մեկ տարի առաջ բոլոր զոհվածների հիշատակի համար է: Աղջկա մայրը հայտնել է, որ հուշարձանը կերևա իր դստեր սենյակի պատուհանից:
Անցած տարի Տամիտայի հուղարկավորության արարողությանը ներկա է եղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ինչպես հաղորդում է ВЗГЛЯД թերթը` կիրակի օրը հիշատակի արարողություններ են տեղի ունենալու Նորվեգիայում` Օսլոյում և Ուտոյա կղզում ահաբեկությունների կապակցությամբ, որոնց զոհը դարձավ 77 մարդ:










































