Անտանանրիվուի «Իվատու» միջազգային օդանավակայանը զինված ապստամբությունների պատճառով փակ է բոլոր թռիչքների համար, տեղեկացնում է Agence France-Presse:
Հրաձգությունը օդանավակայանի մոտ գտնվող զինվորական հենակետում, ըստ գործակալության թղթակցի տվյալների, սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին և տևել է չորս ժամ:
Անտանանրիվուի ոստիկանության պետ Ռիչարդ Ռավալումանան (Richard Ravalomanana) Reuters-ին հաստատել է հրաձգության փաստը` ասելով, որ զինվորները հենակետ են մտել առավոտյան ժամը 5-ին և ներկայումս նրանց վերահսկում են:
Մադագասկարի պաշտպանության նախարար Անդրի Լյուսեն Ռեկուտուրիմիսան (Andre Lucien Rakotoarimasy) հաստատել է AFP-ին, որ առավոտյան հենակետում ապստամբություն է տեղի ունեցել «որոշ տարրերի ղեկավարության ներքո»: Նա հաստատել է, որ հիմա իրադրությունը վերահսկվում է:
Մադագասկարի բանակի ղեկավարության պահանջները դեռևս հայտնի չեն, հայտնի չէ նաև ապստամբների թիվը:
Մադագասկարոմ 2009թ-ից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հանրապետական հեղաշրջման արդյունքում նախագահ Մարկ Ռավալումանանը ցած դրեց իր զենքերը և լքեց երկիրը, իսկ իշխանության գլուխ անցավ Անդրի Ռաժուելինան: Նախագահական ընտրությունների նախօրեին Ռաժուելինան և Ռավալումանան պետք է հանդիպեին Սեյշելյան կղզու վերաբերյալ բանակցությունների համար:











































