Shirakcenter.org-ի տեղեկություններով, այսօր կեսօրից հետո ՏԻՄ առաջիկա ընտրություններում, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Սամվել Բալասանյանի տնից մոտ 30 մետր հեռավորության վրա, իր զրահապատ ԲՄՎ X5 մեքենայով կանգնել ու բարձրաձայն հայհոյանքներով ու սպառնալի արտահայտություններով գոռգոռացել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը։ Վերջինս նաև սպառնացել է, թե «չեք վայելելու»:
Այս միջադեպի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Գյումրիում և բազմաթիվ գյումրեցիներ հերթական անգամ պարզապես ցնցված են կատարվածից։











































