Թելավի քաղաքում աղետի վերջին հետևանքները վերացնելու համար այստեղ են եկել «համերաշխության խմբեր»: 200 անդամից կազմված խումբը, որը Թելավի է եկել Իմերեթիայի Շիդա Կարտլին և Կվեմո Կարտլին շրջաններից, տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն է ցույց տվել, տեղեկացնում է apsny.ge:
«Ափսոս, որ աղետը այդքան մեծ վնասներ է պատճառել Թելավիի շրջանին: Մենք, ի նշան համերաշխության, եկել ենք մի քանի շրջաններից, այն բանի համար, որ օգնություն ցուցաբերենք կարիքի մեջ գտնվող բնակչությանը»,-ասել է Խաշուրյան շրջանի գլխավոր պատգամավոր Բաչո Կիտաիշվիլին:
«Համերաշխության խմբեր»-ը պետք է մնան աղետի գոտում մի քանի օր ևս:







































