Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

ՀՀԿ-ի խայտառակ պարտության մեղավորը իշխանությունների վարած քաղաքականությունն է

Գյումրիում ՀՀԿ-ի մարզային խորհրդի նորընտիր ղեկավարի պաշտոնում այսօր ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, ում պաշտոնավարման տարիներին մարզի դպրոցներում խայտառակ չարաշահումներ են գրանցվել:

Մասնավորապես, նրա պաշտոնավարման տարիներին մարզի մի շարք դպրոցներում աշակերտների հավելագրման դեպքեր են գրանցվել, որպեսզի պետբյուջեից դպրոցներն ավելի ֆինանսավորում ստանան: Հայտնի է, որ Հայաստանում դպրոցները ֆինանսավորվորվում են աշակերտների թվով:

Եվ ահա Շիրակի մարզի մի շարք դպրոցներ որոշել էին հարստացման հեշտ ճանապարհ գտնել և աշակերտների կեղծ տվյալներ էին ներկայացրել՝ պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում ստանալու համար: Դժվար է պատկերացնել, որ մարզի կրթության վարչության պետը տեղյակ չի եղել այդ չարաշահուներին, որ տնօրենները մարզպետարանի աչքից հեռու ինքնագործունեություն են ծավալել: Առավել ևս դժվար է պատկերացնել, որ անմիջապես մարզի կրթության վարչության պետի հանձնարարականով չեն կատարվել այդ չարաշահումները: Ժամանակին մեծ աղմուկ հանած այս դեպքերով քրեական գործ է հարուցվել, իսկ մեղադրյալներն ընդամենը երեք նախկին երեք տնօրեններ են: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ դեպքերի առթիվ Սահակ Մինասյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Ավելին, Մինասյանը պաշտոնի բարձրացում ունեցավ՝ նշանակվելով ՀՀԿ-ի մարզային խորհրդի ղեկավար:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ի մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել: Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀԿ վերնախավը և անձամբ Սերժ Սարգսյանը դժգոհ են եղել Վարդան Ղուկասյանի վարքից: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ իշխանությունները կարծում են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին ստացված քիչ թվով ձայների պատճառը հենց Վարդան Ղուկասյանն է եղել: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Գյումրիում հավաքեց 14.5 հազար ձայն՝ պարտության մատնվելով ԲՀԿ թեկնածուին, ով հավաքել էր 26 հազար ձայն: «Բայց իրենք չեն հասկանում, որ ՀՀԿ կրած խայտառակ պարտության մեղավորը իշխանությունների վարած քաղաքականությունն է: Տարիներ շարունակ իշխանությունները չեն տեսել կամ չեն ուզել լուծել գյումրեցիների խնդիրները: Արդյունքում Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը կազմում է ավելի քան 6000, իսկ աղքատության ցուցանիշը՝ 40 տոկոս»,- ասաց նա: Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանի մեղքն այս գործում այն է եղել, որ նա հաշվի չի առել գյումրեցիների բնավորության առանձնահատկություններն ու մեծ-մեծ խոստումներ է տվել իշխանություններին: «Հիմա էլ որոշել են պատժել, կարգի հրավիրել Վարդան Ղուկասյանին»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում