Լիբիայի Ջամահիրիայի մի շարք մտավորականներ` պրոֆեսորներ, փաստաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ, նախկին դիվանագետներ և զինվորականներ (ընդհանուր առմամբ 213 մարդ), դիմել են այդ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին` կոչ անելով «հրաժարվել իշխանությունից և երկրում ապահովել խաղաղ անցումային փուլ»: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը:
Նրանք նաև կոչ են արել չճնշել հանրահավաքներն ու ցույցերը, որոնք նշանակված են փետրվարի 17-ին: Փաստաթղթում նշվում է, որ «Քադաֆին և նրա ընտանիքի բոլոր անդամները պետք է իշխանությունը զիջեն ժողովրդի ներկայացուցիչներին և չխոչընդոտեն Լիբիայի առաջխաղացմանը ազատականության և բազմակարծության ճանապարհով»:
Տեղեկացնենք, որ Մուամար Քադաֆին երկիրը փաստացի ղեկավարում է 1969 թվից: