Լուկա Մոդրիչի տրանսֆերի դիմաց «Տոտենհեմ»-ը 40 մլն ֆունտ է պահանջում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ լոնդոնյան ակումբն իր առաջատարի իրավունքների վաճառքից 35 մլն է ցանկանում վաստակել: Սակայն Association Sport-ի ներկայացուցիչները պարզել են, որ ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց արդեն 40 մլն ֆունտ է պահանջվում:
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդն է Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն:
«Տոտենհեմ»-ը լքելու և «Չելսի» տեղափոխվելու իր ցանկությունը Մոդրիչն առաջին անգամ հայտնել է նախորդ տարվա ամռանը, երբ լոնդոնյան ակումբը զրկվեց Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորությունից:
«Լուկան խելացի է և հասկանում է, որ ակումբը պետք է պաշտպանի իր արժանիքներն ու իրավունքները: Առաջարկ չի ընդունվի այնքան ժամանակ, մինչև Դանիել Լևին այն շահավետ չհամարի»,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Վիլաշ-Բոաշը:






































