Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շաբաթ օրը տեղի ունեցած տեղատարափը և փոթորիկը դարձել են զոհերի պատճառ, նվազագույնը երեք մարդ է զոհվել, ընդհատված է տրանսպորտային հաղորդակցումը:
Չինաստանի Կենտրոնական հեռուստաալիքի (CCTV) տվյալներով` վերջին չորս տասնամյակում սա ամենաուժեղ տարերքն է, որի հետևանքով երեք մարդ զոհվել է: Սինխուայի գործակալությունը տեղեկացնում է նաև վեց վիրավորների մասին:
Միջազգայի «Շոուդու» օդանավակայանի ծառայողական բաժնի տվյալներով` վատ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են 223 ներքին և միջազգային չվերթներ:
Կապված հորդառատ անձրևների և ամպրոպի հետ` մայրաքաղաքային օդերևութաբանական կայանը հայտնել է ամպրոպի «նարնջագույն» մակարդակի մասին, ինչը վտանգավորության աստիճանով երկրորդն է՝ «կարմիրից» հետո:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ անձրևները կշարունակվեն մինչև կիրակի: Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ներ, շաբաթը անձրևոտ է եղել ոչ միայն Պեկինում, այլև Չինաստանի այլ քաղաքներում ևս:







































