Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը կարծում է, որ ՄԱԿ-ի դիտորդների առաքելության երկարաձգումը կնպաստի խաղաղ բնակիչների սպանությանը:
Ինչպես հաղորդել է ալ-Ջազիրա հեռուստաալիքը, ՍԱԽ-ի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիդվան Զիյադի խոսերով` ՄԱԿ դիտորդները չկարողացան դադարեցնել բռնությունը Սիրիայում. սիրիական վարչակարգը նրանց ընդունում է որպես օրինական քողարկում` իշխանության ղեկին մնալու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ ԱԽ-ի անդամները միաձայն քվեարկել են բանաձևի օգտին, ըստ որի՝ նախատեսվում է 30 օրով երկարաձգել ՄԱԿ դիտորդների առաքելության մանդատը:









































