Սիրիական Հալեպ քաղաքում կատաղի բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և ապստամբների միջև: Այս մասին հաղորդում են ընդդիմության ակտիվիստները:
Բախումները տեղի են ունեցել այն բանց հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է դիտորդական առաքելությունը 30 օրով երկարաձգելու օգտին:
Ավելի վաղ դիտորդների գործունեությունը ամբողջությամբ դադարեցվել էր Սիրիայում բռնության աճի պատճառով, որտեղ հինգշաբթի զոհվել էր 300 մարդ, իսկ ուրբաթ բախումների զոհ էր դարձել ևս 200-ը:










































