Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն Ելենա Իսինբաևան չկարողացավ հաղթահարել իր համար մեկնարկային 4,70 մ բարձրությունը Մոնակոյում անցկացվող Ադամանդե լիգայի մրցաշարի ժամանակ: Իսինբաևան ձախողել է բոլոր երեք փորձերը:
Հեղինակավոր մրցաշարի հաղթող է դարձել գերմանացի Սիլկե Շպիգելբուրգը, ով հաղթահարել է 4.82 մ բրաձրությունը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կուբացի Յարիսլեյ Սիլվան` 4.62 մ արդյունքով: 3-4 տեղերում են հայտնվել բրիտանացի Հոլի Բիսդեյլը և չեխ մարզուհի Իրժինա Պտաչնիկովան, ովքեր նույնպես հաղթահարել են 4.62 մ բարձրությունը, սակայն կուբացի մարզուհուն զիջել են կատարած փորձերի թվով:
Իսինբաևան ընթացիկ մրցաշրջանում մինչև Մոնակոյի մրցաշարը մասնակցել է միայն Ռուանայում կայացած առաջնությանը, որտեղ հաղթել է 4.75 մ արդյունքով:







































