Tuesday, 21 05 2024
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»

ԼՂ-ում ընտրակաշառք բաժանելու ավելի «քոքված» տարբերակներն էին աշխատում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը:

– Պարոն Օհանջանյան, Ձեր կուսակցությունը երեկ տարածել էր մի հայտարարություն, որտեղ Դուք հուլիսի 9-ին ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները համարում եք ջրբաժան` հին ու նոր Լեռնային Ղարաբաղի ձևավորման գործում: Ի՞նչ հիմքերից ելնելով եք այդ ջրբաժանն անցկացրել: Ի՞նչն է փոխվել Արցախում հուլիսի 19-ից հետո:

– Այս ընտրություններից հետո ժողովուրդը հավատում է իր ուժերին: Եթե մինչ այդ խեղճացած էր, ղեկավարությունն ինչ ուզում` անում էր, ապա այսուհետ Ղարաբաղի ժողովուրդն այլևս չի ընդունելու իշխանությունների մանիպուլյացիաները: Ղարաբաղի ժողովուրդն արդեն քայլ առաջ է կատարել այլ իրավագիտակցության ոլորտ: Եվ հնարավոր չի լինելու այս շարժման առաջն առնել:

– Ինչո՞վ է բացատրվում ղարաբաղյան ընտրությունների ֆենոմենը` այն, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ ընտրակաշառք բաժանվեց, իսկ Արցախում, կարելի է ասել` ոչ, Հայաստանում ընտրացուցակներում բազմաթիվ անճշտություններ կային, Արցախում` նման դեպքեր կարծես չեն արձանագրվել:

– Չի կարելի ասել, թե Ղարաբաղում կաշառք չէին բաժանում: Փաստեր կան, թե ինչպես են Արցախում ընտրակաշառք բաժանել մինչև ընտրությունները: Ուղղակի Արցախում ընտրակաշառք բաժանելու ավելի «քոքված» տարբերակներն էին աշխատում:

– Իսկ ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ չնայած Ղարաբաղում էլ, այնուամենայնիվ, «քոքված» տեսակի ընտրակաշառք է բաժանվել, բայց ընդդիմությունը կարողացել է հավաքել ձայների 1/3-րդը:

– Եթե իշխանությունը գործի չդներ իր վարչական ռեսուրսները, ընդդիմությունը կհավաքեր ձայների ավելի մեծ տոկոս, ավելին` ընդդիմության թեկնածուն կհաղթեր: Կարևորն այն է, որ ժողովուրդն այս ընտրություններին հաղթահարեց վախը, վերականգնեց հավատը իր ուժերի նկատմամբ: Մեկ ամիս առաջ շատ սուր հարցադրումներով հոդված էի գրել, և 71 մարդ չեն վախեցել և «լայք» են տվել, և այդ 71 անվախների բանակը մեկ ամսում համալրվեց 22 հազար մարդկանցով:

– Ի՞նչ փոփոխություններ կարող է առաջացնել և ի՞նչ հաջողությունների կարող հասնել իր ընտրությունը կատարած և, ինչպես Դուք եք նշում, իշխանությունների նկատմամբ ունեցած վախը հաղթահարած Ղարաբաղի ժողովուրդը:

– Հաջողությունն այն է, որ ժողովուրդն ինքն է ուզում լինել երկրի տերը: Երկրորդը` ժողովրդի տված ձայներն ու վստահության քվեն հիմք են ստեղծում, որպեսզի Ղարաբաղում ընդդիմությունը ֆորմալիզացվի: Շատ շուտով կտեսնեք, որ Ղարաբաղում ընդդիմությունը կոալիցիա է ձևավորելու:

– Ո՞վ է լինելու ղարաբաղյան ընդդիմության կոալիցիայի առաջնորդը:

– Հավանաբար Վիտալի Բալասանյանի շուրջ կհավաքվեն մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերը: Սակայն կոալիցիա ձևավորած ուժերից յուրաքանչյուրը ազատորեն հանդես է գալու իր գաղափարներով ու տեսակետներով: Հընթացս բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գաղափարները կկոնսոլիդացվեն` ձևավորելով ուժեղ ընդդիմություն:

– Իսկ ի՞նչ դիրքորոշում, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը Ղարաբաղում ձևավորվելիք ընդդիմադիր ուժի նկատմամբ` հաշվի առնելով նրա վերջին ելույթներն այն մասին, որ պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ, հաշվի առնել նրանց տեսակետները:

– Ես խիստ կասկածում եմ, թե Բակո Սահակյանն ի վիճակի կլինի համագործակցել ընդդիմության հետ, որովհետև 5 տարի առաջ նույնպես նա խոստումներ էր տվել ժողովրդին, սակայն փաստն այն է, որ Ղարաբաղում ազատ խոսքի իրավունք չկար, ազատ մամուլ չկար, ժողովուրդը վախեցած էր: Ինձ չի թվում, թե Բակո Սահակյանը հանկարծ ու միանգամից կփոխվի: Իմ կարծիքով` նա շարունակելու է ղեկավարել այնպես, ինչպես անում էր: Պարզապես այս անգամ` ստեղծված նոր իրականության պարագայում, նա պարտավոր է լինելու հաշվի նստել այն 22 հազար ընտրողների կարծիքի հետ, ովքեր չեն վախեցել և քվեարկել են հօգուտ ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանի: Հիմա Բակո Սահակյանը ժողովրդին պատասխանատու է լինելու իր կատարած յուրաքանչյուր քայլի համար:

– Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունների արդյունքներն ու որակը Բակո Սահակյանին` որպես իրապես ընտրված, լեգիտիմ նախագահ, թույլ կտա՞ն միջազգային հարթակներում ներկայացնել Ղարաբաղի ժողովրդի պահանջները:

– Իհարկե: Սա շատ կարևոր ու լավ ընտրություն էր` չհաշված որոշ թերությունները: Իրականությունն այն է, որ ժողովրդավարական պահանջներին համապատասխան ընտրություններ են եղել, և դա լուրջ «կոզր» է, որպեսզի Բակո Սահակյանը միջազգային հարթակում պաշտպանի Ղարաբաղի շահերը:

– Իսկ հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանը` որպես ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված նախագահ, որը լիարժեք վայելում է իր ժողովրդի վստահությունը, միջազգային հարթակում նաև պահանջի, որպեսզի հենց ինքը դառնա ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային կողմ:

– Բակո Սահակյանը պարտավոր է դա անել: Բացի դա, Բակո Սահակյանի նախընտրական խոստումների գլխավոր գիծը հենց վերոնշյալն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում