Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային ծանր պատահար:
Աղրը (Արարատ) նահանգում միկրոավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի: Վթարի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել է 10 մարդ: Վիրավորներին տեղափոխել են Աղրըի հիվանդանոց: Տարվում է հետաքննություն:









































