Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին որոշել է վճարել դատարանի կողմից իր նկատմամբ սահմանված 10 միլիոն լարի տուգանքը: Այս մասին հայտարարել է նրա մամլո ծառայությունը:
Իվանիշվիլին քննադատել է իշխանություններին՝ բնական աղետից տուժած բնակչությանը, իր իսկ պատկերացմամբ, փոքր փոխհատուցում վճարելու մեջ: Իվանիշվիլին հավելել է, որ որոշել է տուգանքը վճարել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը (բնական աղետի հասցրած վնասը) և ընդգծելով, որ պետբյուջե կփոխանցի այնքան գումար, որքան որ անհրաժեշտ է:








































