Evening Standard լրատվական գործակալության հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայում փորձել են գողանալ օլիմպիական կրակը: Դեպքը տեղի է ունեցել Մեյդսթոունում, երբ ջահակիրը վազում էր տեղի բնակիչների միջով: Բազմության միջից մի դեռահաս վազել է դեպի ջահակիրը` գոռալով «Ալլահ, Աքբար», և փորձել խլել նրա ձեռքից ջահը:
Անվտանգությա աշխատակիցները ձերբակալել են պատանուն և տեղափոխել ոստիկանություն:










































