Կոլումբիայի հեղափոխական զինվորական ուժերի գրոհայինները ուրբաթ օրը պայթեցրել են Կակետա դեպարտամենտի տարածքը մյուս տարածքների հետ կապող կամուրջը`այդպիսով խախտելով երկրի հարավում ճանապարհային հաղորդակցությունը, հաղորդում է մեքսիկական Jornada հրատարակությունը:
Արտաքին աշխարհից կտրվել է երկու բանակավայր: Այժմ խաթարվել են պարենամթերքի և ապրանքների մատակարարումը դեպի Կակետա, ուղևորափոխադրումը դադարեցվել է: Տուժել են նաև նավթային ընկերություններ, որոնք աշխատում են այդ տարածաշրջանում:
Ահաբեկչության հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի մի քանի օր: Կամրջի պայթյունից ոչ ոք չի տուժել:







































