Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը հերթական անգամ հրաժարվել է բավարարել Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչի դատը հետաձգելու միջնորդությունը:
Ինչպես հաղորդում է Golos Rosii, 6 ամսով դատը հետաձգելու միջնորդությունը ներկայացրել է Մլադիչի փաստաբան Բրանկո Լուկիչը հուլիսի 9-ին դատական նիստը վերսկսկսելուց մի քանի ժամ առաջ: Պաշտպանը նախազգուշացրել է, որ նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի վերջին փոփոխությունները, որոնք թույլ են տալիս դատախազությանը ներկայացնել հնարավորինս ավելի շատ վկայություններ, քան նախկինում, կարող են հանգեցնել «դատավարության արտակարգ սխալի» և խախտել մեղադրյալի արդար դատի իրավունքը:
Փաստաբանը դատավորներին կոչ է արել «անհապաղ միջոցներ ձեռք առնել, որպեսզի խուսափեն դատական սխալներից»:
Սակայն այսօր հայտարարվել է, որ դատական պալատը պաշտպանի պահանջները չարդրացված է ճանաչել և որոշել է դրանք մերժել:











































