«The Dark Knight Rises» ֆիլմի պրեմիերան այսօր հետաձգվել է Փարիզում այն բանից հետո, երբ զինված անձը առնվազն տասներկու մարդ էր սպանել Կոլորդայում նույն ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Associated Press-ը հաղորդում է, որ Warner Bros-ը նաև հայտարարել է, որ հետաձգում է լրատվամիջոցնեի հետ բոլոր հարցազրույցները:
Հիշեցնենք, որ Դենվերում ֆիլմի պրեմիերայի ժամանակ 20-ամյա տղամարդը կրակ էր բացել կինոթատրոնում և սպանել 12 մարդու, վիրավորել ևս 50-ի:







































