Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին այրվել է 12 թուրքական մեծածավալ բեռնատար: Դեպքը տեղի է ունեցել սիրիական ապստամբների կողմից վերահսկվող գոտում առաջացած բախման ժամանակ:
Սիրիացի ապստամբները փորձել են գրավել սահմանային անցակետերից մեկը, և հենց այդ ժամանակ առաջացած բախման ժամանակ էլ ամբողջովին այրվել են թուրքական մեծածավալ բեռնատարները: Վերջիններիս վարորդներին հաջողվել է դժվարությամբ փրկվել:












































