Այսօր Աթենքի արվարձաններից ոստիկանությունը, ուժ կիրառելով, հեռացրել է ձուլարանի մոտ հավաքված ցուցարարներին` դառնալով կառավարության ու արհմիությունների միջև սուր քննարկման առաջացման պատճառ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ցուցարարների կոմիտեի հայտարարության համաձայն` ոստիկանությունն օգտագործել է մահակներ ու արցունքաբեր գազ, որպեսզի ճեղքի աշխատակիցների պաշտպանությունը, որը փակվել էր 2011թ. ու այսօր պետք է վերսկսեր իր աշխատանքը:
Պետական արհմիությունների ADEDY միավորումը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին և կառավարությունից պահանջել է հատուկ ջոկատայիններին հեռացնել գործարանի մոտից ու վճարել աշխատակցիների աշխատավարձը:
ADEDY-ը դատապարտել է ոստիկանների`ուժ կիրառելու փաստը:











































