Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրոխումբ) հատուկ հեռախոսային համաժողովի ժամանակ այսօր` հուլիսի 20-ին, հաստատել է Իսպանիայի խնդրահարույց բանկերին 100 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը:
Նոր մանրամասներ ֆինանսական օգնության տրամադրման մասին խորհրդի հայտարարությունից հայտնի չէ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Միջոցները կտրամադրի Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդը, քանի դեռ մշտական ֆինանսական կայունության մեխանիզմը չի սկսել գործել: