Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ դստեր` Սուրիի հետ հանդիպած Թոմ Քրուզը, չցանկանալով հանդիպել պապարացիներին, իր ֆիլմերին արժանի հուսահատ մրցավազքի է դիմել Նյու Յորքում:
Խախտելով արագության սահմանված կանոնները ու անտեսելով լուսացույցների կարմիր լույսը` դերասանը 20 րոպե շարունակ փորձել է թաքնվել իրեն հետապնդող լրագրողներից, պնդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Առաջինը Քրուզի էքստրեմալ ուղևորության մասին հայտնել էր The New York Daily News-ը: Եթե հավատանք թերթին, ապա դերասանը շտապում էր հասնել Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող 12-րդ ավենյուի ու 29-րդ փողոցի խաչմերուկի ուղղաթիռային հրապարակին: Հենց այդտեղ էր Greenwich հյուրանոցից առավելագույն` 30 կմ/ժ արագությամբ սլանում դերասանի սև Chevrolet Suburban-ը:
Քրուզի մեքենայի ետևից, փորձելով ետ չմնալ նրանից, սլացել են նվազագույնը 10 մեքենա ու 6 մոտոցիկլետ, սակայն միայն 1-ն է կանգնեցվել ոստիկանության կողմից` արագությունը գերազանցելու պատճառով:
Դերասանի մամլո քարտուղարը, սակայն, The Los Angeles Times-ի հետ զրույցում պնդել է, թե նման բան տեղի չի ունեցել:











































