Goal.com-ի տեղեկացմամբ` բրազիլական «Սան-Պաուլու»-ի և Բրազիլիայի օլիմպիական հավաքականի 21-ամյա պաշտպան Բրունո Ուվինին կարող է համալրել «Միլան»-ի կազմը:
Ըստ տեղեկատվության` ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերումից հետո խաղացողը վարձավճարով հանդես կգա «Պեսկարա»-ում:
Նշենք, որ Բրունո Ուվինին մրցաշրջանի կեսն անցկացրել է «Տոտենհեմ»-ում, բայց ակումբը չօգտվեց ֆուտբոլիստի տրանսֆերը 3.7 մլն եվրոյով գնելու իր իրավունքից:










































