Ռուսաստանի իշխանությունների համար անընդունելի է, որ Սիրիայում իրավիճակի սրման պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա, քանի որ նա դեմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի դեմ բանաձևին: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Միանգամայն անընդունելի են արևմտյան որոշ երկրների փորձերը՝ Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Սիրիայում բռնության ուժեղացման համար, քանի որ նա հրաժարվել է աջակցել Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքներով բանաձևին»,- ասել է Լուկաշևիչը, որի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:
Հիշեցնենք. երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել Սիրիայի դեմ բանաձևի վրա: