Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

Ներառականության սկզբունքը`առաջնահերթություն. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանություն ապահովելու գործողությունների ծրագրի» վերաբերյալ:
Համաձայն հրամանի` հաստատվել է համապատասխան գործողությունների ծրագիր, որի նպատակն է երեխաների կրթական և սոցիալական կարիքների գնահատման միջոցով առաջիկա տարիներին հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանության առավել նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ, ինչպես նաև հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին ապահովել սոցիալական պաշտպանության երաշխիքներով:

«Ստորագրված փաստաթուղթը մի յուրօրինակ ճանապարհային քարտեզ է մոտակա տարիներին նախատեսվող միջոցառումների համար, որը ենթադրում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, վերջիններիս` սոցիալիզացման բարձր աստիճանի ապահովում, հասարակությանն ինտեգրվելու և նրա լիարժեք անդամը դառնալու անարգել իրականացում, ինչպես նաև պետության` առավել նպատակային աջակցություն և օգնություն: Գործողությունների ծրագրի կարևորագույն կետերից է նաև զատել սոցիալական կարիքներից դրդված երեխաների ընդգրկումն այն ուսումնական հաստատություններում, որոնք նախատեսված են բացառապես հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար:
Վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումների շնորհիվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը նվազել է` շնորհիվ ներառականության սկզբունքի կիրառման. այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող շուրջ 95 դպրոց, որոնց թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 15-ով»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նշված գործընթացում նախարարության կարևորագույն գործընկերներից են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև խնդրով մտահոգ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք սոցիալական գործընկերության շրջանակում, համագործակցում են նախարարության հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշել է, որ երեխաների պաշտպանության խնդիրը ՀՀ կառավարության գործողություների ծրագրում գերակա խնդիր է, որի համատեքստում, ըստ նախարարի, երեխաների կարիքների գնահատման հիման վրա պետք է ավելի նպատակային և հասցեական քաղաքականություն իրականացվի, և ստորագրված փաստաթղթով գործունեության նոր էջ է բացվում:

Համատեղ հրամանով հաստատվել է գործողությունների ծրագիր, համաձայն որի` 2012-2013 թթ. նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես.

Կլրամշակվի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգը», որով կսահմանվի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր տիպ կունենա ընդունելության իր չափանիշները:

Մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառաջարկվի վերակազմակերպել որպես հատուկ դպրոց-կենտրոններ և այլընտրանքային ծառայություններ իրականացնող հաստատություններ: Հատուկ դպրոց-կենտրոնները կկազմակերպեն նախադպրոցական կրթություն և կհանդիսանան մեթոդաբանական և ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար:

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին կճանաչվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Կիրականացվեն հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ:
Կփոխվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար հատկացվող ֆինանսավորման չափաքանակները և կմշակվեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա կմշակվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման չափորոշիչներ:

Հաստատությունների մասնագետների վերապատրաստում:

Հատուկ ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում