Չինաստանի իշխանությունները սուր դժգոհություն են հայտնել` կապված ձկորսական նավը գնդակոծելու հետ և պահանջել է հետաքննել դեպքը:
Ինչպես նշվում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի` այսօր տարածած հաղորդագրության մեջ, Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Գոպինը նախօրեին հանդիպել է Պեկինում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցչի հետ ու լուրջ դժգոհություն է հայտնել այն բանի հետ կապված, որ «ռուսական կողմը օրենքն իրագործելիս ուժ է կիրառել՝ իրականացնելով ձկնորսական նավի գրավում, ինչը հանգեցրել է անձնակազմի անդամներից մեկի կորստին»:
«Չինաստանը պահանջում է Ռուսաստանից արագ քննել դեպքը, որի արդյունքների մասին խնդրում ենք հայտնել չինական կողմին, միևնույն ժամանակ, պահանջում ենք ապահովել ձերբակալված անձնակազմի անվտանգությունն ու օրինական իրավունքները, նրանց հետ վարվել մարդասիրաբար, որքան հնարավոր է՝ շուտ ազատ արձակել (Չինաստանի քաղաքացիներին), ամեն ջանք գործադրել կորած մարդուն գտնելու համար»,- հայտաարրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ճապոնական ծովում մարտական ծառայության ժամանակ «Ձերժինսկի» սահմանային նավը Ռուսաստանի տնտեսական հատվածում հայտնաբերել էր ձկնորսական նավ` ՉԺՀ-ի դրոշով, որը, չպատասխանելով կանգնելու հրամանին, փորձում էր խուսափել հետապնդումից:
3-ժամյա հետապնդումից հետո սահմանապահ նավը նախազգուշական կրակոց էր արձակել հրետանուց, սակայն նավը դարձյալ չէր ենթարկվել ու վտանգավոր մանևր էր սկսել, և երկու նավերի բախման հետևանքով չինական նավից մի մարդ ծովն էր ընկել:
Ծովն ընկած տղամարդու որոնումն արդյունք չի տվել:
Գնդակոծված նավի բոլոր անդամները Չինաստանի քաղաքացիներ են:










































