Ջեյն Օսթինի «Նորթինգերյան աբբայություն» վեպը ժամանակակից ընթերցողների համար կվերածվի «ժամանակակից թրիլերի»:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, վեպի նոր տարբերակի հեղինակ կդառնա հայտնի նկարիչ Վել Մակդերմիդը` շոտլանդացի հեղինակ, որը հայտնի է առաջին հերթին իր կրիմինալ դետեկտիվներով:
Սյուժեի կենտրոնում «Նորթինգերյան աբբայությունն» է, որի հիմքում ընկած է գոթական գրականությամբ հրապուրված 17-ամյա Քեթրին Մորլանդի պատմությունը:
Վեպում, ըստ գործողությունների, Մորլանդը հայտնվում է տարաբնույթ ինտրիգների կենտրոնում, որոնք ստիպում են նրան սովորել սեփական սխալների հիմամբ և ազդում են բնավորության վրա։
«Նորթինգերյան աբբայությունը» սիրային պատմությունների, սատիրայի և գոթական վեպի խառնուրդ է:
Ինչպես նշել է Վել Մակդերմիդը, առաջին հերթին ինքը կվերափոխի ամենահուզիչ ու խորհրդավոր հատվածները, որպեսզի ընթերցողին ստիպի ավելի շատ լարվածություն ու անհանգստություն զգալ, քան բնօրինակում:
Նա ընդգծել է, որ չի փորձելու պատճենել Օսթինի ոճը, քանի որ դա նման կլինի «ինքնասպանության», այլ կգրի վեպի սեփական վարկածը` իր սեփական ոճով։
Վեպը լույս կընծայի HarperCollins հրատարակչությունը: Այն վաճառքի դուրս կգա 2014 թ. գարնանը:
Օսթինը վեպը գրել է 1798-1799 թթ.:









































