Այս գիշեր Ռոստովի մարզում սպանվել է Մյասնիկյանի շրջանային դատարանի ղեկավար Սամվել Մանուկյանը: Դատավորի վրա կրակել են նրա սեփական տան մոտ:
«Մոսկվայի ժամանակով մոտ 3:10-ին դիմակներով անհայտ անձինք ներխուժել են շրջանային դատարանի նախագահի տուն»,- RIA Novosti-ին հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի Ռոստովի մարզային վարչության ներկայացուցիչը:
Դատավորը հրազենային 2 վնասվածք է ստացել և մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում:








































