ԱՄՆ-ը առաջին անգամ թույլատրում է երկրի զինված ուժերի աշխատակիցներին զինվորական համազգեստով մասնակցել գեյ-շքերթների:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պենտագոնը հաստատել է, որ զինվորականները համազգեստով կարող են մասնակցել շաբաթ օրը Սան Դիեգոյում կայանալիք գեյ-շքերթին: Հայտարարության մեջ նշվում է, որ նման թույլտվություն տրվում է միայն մեկ տարով:
9 ամիս առաջ ԱՄՆ զինված ուժերը պաշտոնապես չեղյալ համարեցին «մի հարցրու, մի ասա» քաղաքականությունը, որն արգելում էր բանակում ծառայել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին: Այդ օրենքը գործում էր 1993 թվից. այդ ժամանակից սկսած՝ զինված ուժերից վտարվել է շուրջ 14 հազար զինծառայող, որոնք հրաժարվել են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը:






































