Մեքսիկայի նախագահին մեղադրում են փողերի լվացման մեջ: Մեքսիկայի նախագահական ընտրություններում 2-րդ և 3-րդ տեղերը գրաված ընդդիմադիր թեկնածուները պահանջում են հետաքննություն սկսել այդ գործով: Այդ երկրում իշխանության եկած հեղափոխական կուսակցությունը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները` դրանք համարելով «չար բամբասանք»:
Ավելի վաղ նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորը դատարան էր դիմել ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով, ինչը, սակայն, դատարանը մերժել էր:











































