ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք քվեարկության ժամանակ ՌԴ-ն կողմ է քվեարկելու Սիրիայում գտնվող դիտորդների առաքելությունը 45 օրով երկարաձգելու որոշմանը: Այս որոշման նախագիծը ներկայացրել են Պակիստանի ներկայացուցիչները` հինգշաբթի առավոտյան: Չուրկինի խոսքերով` Իսլամաբադն առաջարկում է դիտորդների մանդատները երկարաձգել առանց որևէ նախապայմանի, որը, ըստ նրա, «տվյալ պահին լավագույն որոշումն է»: «30 կամ 45 օր հետո մենք կգնահատենք իրավիճակը` հաշվի առնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԽ-ում Ռուսաստանը շրջանառության մեջ էր դրել ևս մեկ նախագիծ, ըստ որի` նախատեսվում է ր երկարաձգել դիտորդների մանդատների ժամկետը, որն ավարտվում է հուլիսի 21-ի գիշերը: Սակայն Ռուսաստանը չհամարձակվեց այդ նախագիծը դնել քվեարկության, քանի որ արևմտյան երկրները հրաժարվեցին նրա հետ աշխատել: Դիտորդների ժամկետի հարցը կլուծվի այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 18.00-ին:
Մեծ Բրիտանիան ևս որոշել է անմասն չմնալ այս հարցի քննարկումից և ներկայացրել է իր տեսակետը` առաջարկելով երկարացնել առաքելության ժամկետը և պահանջելով Դամասկոսի բնակելի հատվածներից դուս բերել ծանր զրահատեխնիկան: Հավանաբար այս առաջարկին կողմ կքվեարկեն արևմտյան երկրները: Այս Դա հաստատել է նաև ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռեյսը:







































