Երեկ Իսպանիայի մայրաքաղաքում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 26 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ձերբակալվել են 6 ցուցարարներ: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Ոստիկանների հետ ցուցարարների բախումը տեղի է ունեցել Կոնգրեսի` խորհրդարանի ստորին պալատի մոտ, երբ ցուցարարների մի խումբ փորձել է ներս խուժել:
Ցուցարարները հանդես են եկել հարկերի բարձրացման, պետական ծառայողների հավելավճարների կասեցման և գործազրկության նպաստների կրճատման դեմ:
Ընդհանուր առմամբ` արհմիությունները երկրում 80 ցույց են կազմակերպել: Ցուցարարները, որոնց թվում եղել են ոստիկաններ և հրշեջներ, իշխանություններից պահանջել են հանրաքվե անցկացնել` պարզելու իսպանացիների կարծիքը կառավարության տնտեսական կոշտ քաղաքականության վերաբերյալ:







































