Զանզիբար կղզու տանզանական ոստիկանությունը, որի մոտ չորեքշաբթի շուռ է եկել և խորտակվել է մի լաստանավ, հաղորդել է, որ օրեր անց փրկվածների փնտրելը անիմաստ է:
Դա նշանակում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 140 մարդու: Նավի վրա ամենաքիչը 280 ուղևոր է եղել:
Փրկված ուղևորները պատմել են, որ նավի անձնակազմը նրանց չի տեղեկացրել, թե ինչպես պետք է նման իրավիճակում ուղևորներն իրենց դրսևորեն:
Նրանց խոսքերով` լաստանավի վրա միայն մեկ ելք է եղել և շատերը անգամ չեն հասցրել դուրս ցատկել նավից, երբ այն սկսել է ջրի հատակը սուզվել և իրենց էլ հետը տանել:











































