Տանզանիայի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի: Այս մասին գրել է AFP-ին` վկայակոչելով իրավապաշտպան մարմինների հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ Karma Star Gate լաստանավը, որի վրա գտնվել է ավելի քան 200 ուղևոր, խորտակվել է հուլիսի 18-ին: Վթարի պատճառները պարզվում են: Սակայն հայտնի է, որ խափանվել է նավի շարժիչը: Բացի այդ՝ լաստանավի խորտակման պատճառ է հանդիսացել նաև ուժեղ քամին:
Իշխանությունների փոխանցմամբ` սա ամենախոշոր վթարն է Տանզանիայի պատմության մեջ:









































