Microsoft-ը հայտնել է, որ Windows 8-ը կթողարկվի հոկտեմբերի 26-ին:
Ընկերությունը օպերացիոն համակարգի այս նոր տարբերակը համարում է համակարգի ամենակարևոր վերաձևավորումը մեկ տասնամյակի ընթացքում:
The Daily Mail-ը գրում է, որ համակարգը նաև կաշխատի Surface պլանշետների վրա: Այս մասին հաղորդվել էր անցած ամիս, և ընկերությունը հույս ունի այդ կերպ պլանշետների շուկայում առաջ անցնել Apple-ից և Google-ից:





































