Ինչպես գրում է Facebook սոցիալական ցանցի ոչ պաշտոնական կայքը (All Facebook), այս շաբաթ Հայաստանում քաղաքական գործիչները հետևում էին հայկական Facebook-ի 123,000 օգտատերերի բոլոր այն կարգավիճակներին, որտեղ նշվում է «հեղափոխություն» բառը: Կայքը նշում է, որ այս շաբաթ Հայաստանը կնշի նախագահական ընտրություններից հետո առճակատման երրորդ (կայքում սխալմամբ նշվում է երկրորդ) տարին:
Կայքը նշում է, որ Facebook-ի բոլոր օգտատերերը պաշտպանում են Հայ ազգային կոնգրեսին, որը փետրվարի 18-ին հանրահավաք է կազմակերպելու` նշելու երրորդ տարեդարձը: Այս ուրբաթ օրվա հանրահավաքը նշանակալից կլինի հատկապես Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցածի ֆոնին:
Կայքը նաև գրում է, հղում անելով The Armenian Observer Blog-ին, որ այն օրվանից, երբ տեղական թերթը գրել էր, թե պետական պաշտոնյաները հետևում են բոլոր այն կարգավիճակներին, որոնք պարունակում են հեղափոխություն բառը, այդ օրվանից ավելացան հանրահավաք բառը պարունակող կարգավիճակները: