Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է բնակչության 73.42 տոկոսը: Այս տվյալները քիչ առաջ ներկայացրեց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:
Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է բնակչության 68.39 %-ը, Ասկերանի շրջանում` 79.86 %-ը, Հադրութի շրջանում` 82.71 %-ը, Մարտակերտի շրջանում` 75.13 %-ը, Մարտունու շրջանում` 70.31 տոկոսը, Շահումյանի շրջանում` 86.36 տոկոսը, Շուշիի շրջանում` 74.25 %-ը, Քաշաթաղի շրջանում` 77.44 %-ը:
Երևանում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում քվեարկել է 492 Արցախի քաղաքացի:







































