Բրիտանացիներն ամենածույլ եվրոպացիների թվին են պատկանում: Ինչպես հայտնել են Միացյալ Թագավորության ԶԼՄ-երը, նման եզրահանգման են եկել Բրազիլիայի Պելատոս քաղաքի Դաշնային համալսարանի գիտնականները:
Նրանց հետազոտությունների համաձայն` Մեծ Բրիտանիայի բնակչության 2/3-ը վարում է ոչ բավարար ակտիվ կյանք` վնասելով առողջությունը:
Փորձագետների կարծիքով` Մեծ Բրիտանիայի մեծահասակ բնակչության 63%-ը բավարար ուշադրություն չի դարձնում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Այս կապակցությամբ համընդհանուր նորմա է համարվում շաբաթվա մեջ հինգ անգամ արագ քայլքը, հեծանիվ քշելը կամ շաբաթվա մեջ եևեք անգամ ֆիզիակական վարժություններ կատարելը:
Մասնագետների պնդմամբ` ցածր ակտիվությունը մեծացնում է սրտային հիվանդությունների, շաքարախտի և ուռուցքի որոշ տեսակների ռիսկը:
Հարվարդի համալսարանի գիտնականների կատարած մեկ այլ հետազոտություն պարզել է, որ 2008թ. աշխարհում մոտ 5.3 միլիոն մարդ մահացել ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով:
Գիտնականների եզրահանգումների համաձայն` աշխարհի «ամենածույլ» երկիր է ճանաչվել Մալթան, որտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարադակը նորմայից ցածր է բնակչության 72%-ի մոտ:







































