Գերմանական Deutsche Bank-ը պլանավորում է կրճատել 1000 աշախատատեղ իր ներդրումային ստորաբաժանումում: Այս մասին գրում է Handelsblatt թերթը` հղում կատարելով ֆինանսական շուկայում անանուն աղբյուրների: Ֆինանսական կազմակերպությունն անձամբ հրաժարվել է մեկնաբանություններից:
Հրապարակության տվյալով` կրճատումները կարող են առաջին հերթին վերաբերել գերմանիայի սահմաններից դուրս աշխատողներին:
Ինչպես գրում է թերթը, կրճատման մասին որոշումը կապված է շուկայում վիճակի վատթարացման հետ` կապված եվրոգոտու ճգնաժամի հետ:
Ինչպես նշում է Reuters-ը, մարտի վերջին Deutsche Bank-ի ներդրումային ստորաբաժանումում աշխատել է 14.6 հազար մարդ: Ընդհանուր առմամբ` Եվրոպայի խոշորագույն բանկում աշխատում է ավելի քան 80 հազար մարդ:









































