Բրիտանացի կանայք չեն ցանկանում ավելի ցածրահասակ երևալ քան եվրոպական այլ երկրների կանայք և այդ պատճառով դիմում են բարձրակրունկ կոշիկների օգնությանը:
Նոր ուսումնասիրության համաձայն՝ քանի որ բրիտանացի կանայք ամենացածրահասկներից են Եվրոպայում, դրա դեմ պայքարում են բարձրակրունկ կոշիկների միջոցով:
Պարզվել է, որ բրիտանացի կանանց կոշիկների կրունկի միջին բարձրությունը 3.3 մատնաչափն է:
Դա մեկ մատնաչափով ավել է ֆրանսիացի կանանց կոշիկների կրունկների բարձրությունից: Մինչդեռ իսպանացիները և դանիացիները նախընտրում 3 մատնաչափ բարձրությամբ կրունկ ունեցող կոշիկները, գերմանացիները նախընտրում են 2.7 մատնաչափը:
Ուսումնասիրությունն անցկացվել է այն բանից հետո երբ պարզվել է, որ բրիտանացի կանայք Եվրոպայում ամենացածրահասկ կանանցից են, ում հասակը հասնում է միջինը 163 սանտիմետրի:
Իսպանացիները բրիտանացիներից մեկ սանտիմետրով են բարձրահասակ, մինչդեռ գերմանացիները 5 սանտիմետրով բարձրահասակ են բրիտանացիներից:








































