Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը ելույթ է ունեցել՝ նախազգուշացնելով, որ իր հարևան Սիրիան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, և որ եթե իրավիճակը զարգանա ամենավատ սցենարով, «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ձեռքում կարող է հայտնվել Սիրիայի քիմիական զենքը:
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբդալլահ 2-րդը երեկ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «սարսափելի հարված» նախագահ Բաշար Ալ-Ասադին, որը սակայն դեռ վարչակարգի ավարտը չէ:
Հորդանանի թագավորը նշել է, որ քաղաքական լուծում փնտրելու համար շատ քիչ ժամանակ է մնում, ուստի նրա խոսքերով՝ «ժամանակի հետ հաշվարկը սկսված է»:
Հորդանանի թագավորի խոսքերով՝ այն, որ Սիրիայի զինված ուժերը սկսել են տեղափոխել քիմիական զենքի պաշարները, անհանգստության տեղիք են տալիս, քանի որ քաղաքացիական պատերազմի դեպքում այն կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: «Մեր տեղեկությունների համաձան՝ Սիրիայում արդեն կան «Ալ-Քաիդա»-յի անդամներ»,- ասել է ան:
Աբդալլահ 2-րդը նաև դեմ է արտահայտվել միջազգային ռազմական միջամտությանը:








































