Իրավաբանների միջազգային հանձնաժողովը վերստին սկսել է հետաքննել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Համարշելդի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հանձնաժողովում կընդգրկվեն նախկին պաշտոնատար անձինք ու ակադեմիկոսներ, իսկ այն կգլխավորի բրիտանացի քաղաքական գործիչ Դեվիդ Լին:
Հանձնաժողովի անդամները հուսով են, որ ՄԱԿ-ին մեկ տարի անց կկարողանան ներկայացնել իրենց հետաքննության մասին:
Համմարշելդը զոհվել է 1961թ. ներկայիս Զամբիայի տարածքում տեղի ունեցած ավիավթարից: Աղետի պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, եղել է օդաչուի սխալը:
2011թ. օգոստոսին բրիտանական The Guardian պարբերականը հրատարակել էր անկախ հետաքննության արդյունքները, որոնց համաձայն` նրա ինքնաթիռը խփվել է:
Հետաքննությունը, սակյան, չէր կարողացել ճշտել, թե ով էր խփել Համմարշելդի ինքնաթիռը:
Բացի Լոնդոնի առնչությանը Աֆրիկայի ավիավթարին, շրջանառվում է նաև վարկած, համաձայն որի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին սպանել են խորհրդային իշխանությունների հրահանգով:
Համմարշելդը միակ մարդն է, ում Նոբելյան մրցանակ է հանձնվել հետմահու:








































