Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրացի փրկարարներին հաջողվել է Սվանեթիի լեռնային շրջանում իրականացրած մի քանի ժամվա փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերել ու դուրս բերել ուկրաինացի լեռնագնացների դիակները:
Ուկրաինացի լեռնագնացներ Ալեքսանդր Տարանիկն ու Դմիտրի Վոլոշինը երեկ Ուշբա գագաթից իջնելիս ընկել էին անդունդը: Մի քանի ժամ շարունակ մառախուղի պատճառով փրկարարներին չի հաջողվել հասնել դեպքի վայր:
Նշվում է, որ ուկրաինացի լեռնագնացները 4690 մետր բարձրություն ունեցող Ուշբայից սկսել են իջնել երեկ առավոտյան, սակայն վայրէջքի ժամանակ կտրվել է նրանց ճոպանը, և նրանք գլորվել են ներքև: Երեկ փրկարարական աշխատանքները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ինչից հետո դրանք դադարեցվել են և նորից վերսկսվել են այս առավոտից: