Հասարակական ու առևտրային ծառայությունների բրիտանական արհմիությունը (Public and Commercial Services), որի մեջ, ի թիվս այլ ծառայողների, մտնում են նաև սահմանապահ ծառայության աշխատակիցները, քվերակել են գործադուլ անելու օգտին: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Հուլիսի 18-ին գործադուլ անելու օգտին իրենց ձայները տվել է արհմիության 57.2 տոկոսը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, հղում կատարելով արհմիությունում ունեցած իր աղբյուրին, արհմիության ղեկավարությունը ներկայում դիտարկում է գործադուլն Օլիմպիադայի օրերին անելու հնարավորությունը:
Այն մասին, թե արհմիությունը հատկապես ինչ ու երբ է նախատեսում ձեռնարկել, ավելի ուշ կհայտարարվի:
Ինչպես նկատում է Reuters-ը, սահմանային ծառայությունների աշխատակիցների գործադուլը կարող է քաոսի առաջացնել բրիտանական օդանավակայաններում Օլիմպիադայի ժամանակ, քանի որ խնդիրներ կարող էին առաջանալ փաստաթղթերի ստուգման ժամանակ:
Օլիմպիադան Լոնդոնում կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում:











































