ԱՄՆ-ը Ռուսաստանին իր օգնությունն է առաջարկել Կուբանի ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նկատել է, որ նախօրեին երկու երկրների ղեկավարների 50-րոպեանոց հեռախոսազրույցի ժամանակ վերջիններս անդրադաձել են տարբեր հարցերի:
Հեռախոսազրույցի սկզբում Օբաման Պուտինին իր ցավակցությունն է հայտնել Կուբանում տեղի ունեցած ողբերգությունների կապակցությամբ:
«Նա առաջարկել է անգամ հնարավոր օգնություն, եթե կարելի է»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքով` Ռուսաստանը առայժմ ինքնուրույն կարողանում է վերահսկել իրավիճակը:
Հիշեցնենք. Կրիմսկ քաղաքին ու հարևան կայարաններին պատուհասել էր ուժեղ արհավիրք: ԱԳՆ տվյալներով` մահացել է 171 մարդ:







































