Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հույս է հայտնել, որ առաջիկա մրցաշրջաններում հանդես կգա իր ընկեր Գանսոյի հետ նույն ակումբում:
«Բոլորը գիտեն, որ ես կմնամ «Սանթոս»-ում մինչև 2014 թվականը: Իսկ երբ ժամանակը գա, հնարավոր է` երկարաձգեմ ակումբիս հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Ցավոք, Գանսոն դեռևս չի ասել, թե որտեղ է ցանկանում շարունակել իր մարզական կարիերան: Պարզ է, որ նրա նման խաղացողի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել աշխարհի բազմաթիվ ակումբներ: Բայց ես դիմում եմ նրան ոչ թե որպես խաղացողի, այլ ընկերոջ. մի´ լքիր ինձ, Գանսո»,- անգլիական մամուլի փոխանցմամբ` ասել է Նեյմարը:








































