Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային-հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Անհրաժեշտ ենք համարում մոտ ժամանակներս վերսկսել լիարժեք համագործակցությունը մշակութային-հումանիտար ոլորտում ստեղծված դադարից հետո: Այստեղ կան մի ամբողջ շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են, այդ թվում նաև՝ ամենաբարձր մակարդակով», – դիվանագետի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

«Սպասում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շտապ ազատ արձակմանը: Մշտական ​​կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների և փաստաբանների հետ և շարունակում ենք  երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ», – եզրափակել է Զախարովան:

Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում