Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ձեռք է բերվել համաձայնություն Անդրկարպատում բնակվող հունգարական փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։
Նրա փոխանցմամբ՝ Կիևը ստանձնել է լայն և համապարփակ պարտավորություններ, որոնց շրջանակում համաձայնել է վերականգնել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցական համակարգը։
Բացի այդ, ուկրաինական կողմը պարտավորվել է ընդլայնել հունգարերենի կիրառումը կրթության, պետական հաստատությունների աշխատանքի, հանրային կյանքի ու քաղաքական գործունեության մեջ այն բնակավայրերում, որտեղ հունգարացիները կազմում են բնակչության ավելի քան 10 տոկոսը։
Մադյարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե Ուկրաինան համապատասխան փոփոխություններ կատարի իր օրենսդրության մեջ, ապա Հունգարիայի կառավարությունը տրանսֆորմացիոն քայլ կանի և կտա իր համաձայնությունը Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի համար։









































